top of page
Поиск

Ինչ ուտել Պահքի ժամանակ

  • 16 апр. 2023 г.
  • 1 мин. чтения

Մեծ պահքն իրենից ենթադրում է նաև սննդակարգի փոփոխություն: Պահքի ժամանակ կարևոր է մոռանալ շատակերության մասին, պետք է ուտել այնքան, որ բավարար լինի կշտանալու համար:


Մի քանի ուտելիք, որոնք գրեթե միշտ, հարց են առաջացնում մարդկանց մոտ, կարելի՞ է ուտել թե՞ ոչ:

  • Ձուկ

  • Գինի

  • Մարգարին

  • Թթխմոր

  • Մեղր



Նշված բոլոր սնունդներն էլ կարելի է օգտագործել բացի ձկնեղենից:


Մեղրը կենդանական չի համարվում, քանի որ մեղուն այն հավաքում է ծաղիկներից, իսկ նեկտարը պահում բերանում: Մարգարինը նույնպես կարելի է օգտագործել, քանի որ ի տարբերություն կարագի այն բուսական ծագում ունի:

Սխալ կարծիք կա, որ պահքը նպաստում է նիհարելուն: Դա այդպես չէ, քանի որ հիմնականում մեր օրգանիզմը ստանու է նույն քանակությամբ կալորիաներ այլ սնունդի միջոցով: Օրինակ, ոսպը պարունակում է նույնքան կալորիա, որքան միսը:

Պետք է նաև հիշել, որ բացի սննդակարգին հետևելուց առաջին հերթին անհրաժեշտ է ազատվել հոգեկան ու բարոյական ամեն տեսակի ախտերից ու մոլություններից, հեռու մնալ ստախոսությունից, ինչպես նաև կարևորէ անել աստվածահաճո և առաքինի գործեր:

 
 
 

Комментарии


bottom of page